26 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Սիրիայում բնակվող ռուս կինը ՌԴ-ին ֆաշիզմի մեջ է մեղադրում /վիդեո/

“Youtube”-ում տարօրինակ տեսագրություն է հայտնվել Սիրիայից: Դամասկոսում բնակվող ռուս կինը` ապստամբներով շրջապատված, Ռուսաստանին մեղադրում է ֆաշիզմի մեջ եւ հայտարարում, որ “Բաշարի կողմնակից” է եղել, սակայն մյուս կողմն է անցել այն ժամանակ, երբ սպանել են իր մտերիմներին: Դատելով ձայնի հնչերանգից` նա ընթերցում է տեքստը: 

Նա նշում է, որ “Ռուսաստանը ֆաշիստական պետություն” է, որ 2 երկրների ժողովուրդները “խաղաղ” են, սակայն կառավարությունն ամեն ինչ անում է, որպեսզի վերացնի երկիրը (Սիրիան): “Ինչ վերաբերում է ինձ, ապա ես նախագահ Ասադի վարչակարգի կողմնակից էի, մինչեւ որ իմ աչքերով տեսա` ինչպես Բաշարի բանակն ավերեց իմ թաղամասը”,-հայտարարում է կինը` հավելելով, որ այդ ամենը հնարավոր չէ արդարացնել: 

Տեսագրությունը վիդեո-հոսթինգում տեղադրել է reem syrian օգտատերը, ով ավելի քան 400 հոլովակ է տեղադրել Սիրիայի քաղաքացիական պատերազմի մասին:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ