25 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Ունեցանք ու բաց թողեցինք /վիդեո/

Այսօր՝ դեկտեմբերի 22-ին «Հենարան» մամուլի ակումբում քաղաքագետ Ալեքսանդր Մարգարովը ամփոփեց քաղաքական տարին:

Քաղաքագետը կարևորեց դեկտեմբեր ամսին տեղի ունեցած սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն, որն, ըստ նրա, ներքաղաքական լրջագույն իրադարձություն էր.

«Այս իրադարձության լույսի ներքո անհրաժեշտ է ուշադրություն դարձնել նաև այն իրադարձություններին, որոնք երկրի ներքին կյանքում տեղի ունեցան փետրվար ամսին: «Հանրապետական» և «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունների կոնֆլիկտի, ինչպես նաև այդ երկու կուսակցությունների դերակատարության հարցն է մոտեցող նոր ընտրական փուլի համար: Մեկին պետք էր վերաիմաստավորել, մյուսին էլ՝ իր տեղը պահպանել քաղաքական դաշտում»:

Մարգարովը անդրադարձավ նաև քաղաքացիական շարժումներին` նկատելով, որ  նախ պետք է տարանջատել՝ ամռան ընթացքում թափ առած «Էլեկտրիկ Երևան» շարժումը կարողացա՞վ իր ասելիքն ասել, թե հարցին կիսալուծում տալով կանգ առավ:

Արտաքին քաղաքականության ասպարեզում Մարգարովը առանձնացրեց եվրասիական և եվրոպական վեկտորներում Հայաստանի փոխհարաբերությունների շուրջ մի քանի կետեր:

Մանրամասները՝ տեսանյութում:

IMG_6145

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ