09 Մայիսի, Ուրբաթ, 2025
KFC

Վրաստանից Հայաստան է ներկրվել դեղամիջոցների խոշոր խմբաքանակ

Հոկտեմբերի 22-ին ՀՀ Ազգային անվտանգության մարմինների  կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում բացահայտվել է Վրաստանից Հայաստանի Հանրապետություն  դեղամիջոցների խոշոր  խմբաքանակի մաքսանենգ ներկրման դեպք:

ՀՀ քաղաքացի Մանվել Խաչատրյանին պատկանող ավտոմեքենայի հատուկ հարմարեցված  թաքստոցներից հայտնաբերվել է 32 անուն  դեղամիջոց, որի ընդհանուր արժեքը կազմում է մոտ 10 մլն դրամ: Տվյալ դեղամիջոցները Հայաստանում ունեն լայն  պահանջարկ, սակայն համապատասխան պետական մարմինների  կողմից արտոնագրված չեն:

Պարզվել է, որ Մ. Խաչատրյանը նշված  դեղամիջոցները ՀՀ է ներկրել  իր հանցակից գործընկերոջ պատվերով: Վերջինիս պատկանող երկու դեղատներում ևս հայտնաբերվել են նման չարտոնագրված դեղամիջոցներ:

Փաստի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը կատարում է ԱԱԾ Քննչական Վարչությունը:

 

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ