17 Հունիսի, Երկուշաբթի, 2024
KFC

Աշխարհահռչակ հայ լուսանկարիչ Արա Գյուլերը լուսանկարել է Էրդողանին և նրա թոռներին /ֆոտո/

Աշխարահռչակ պոլսահայ լուսանկարիչ Արա Գյուլերը լուսանկարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին և նրա ընտանիքի անդամներին, գրում է  Ermenihaber.am-ը:

Նախագահին լուսանկարելու ցանկություն հայտնել է հենց Գյուլերը: Այս մասին տեղեկացնում է «Cnntürk» լրատվական ծառայությունը՝ հղում անելով նախագահականի իր աղբյուրներին: Լուսանկարիչը զանգահարել է Էրդողանի մամուլի խոսնակ Իբրահիմ Քալընին և ասել, որ ցանկանում է լուսանկարել Էրդողանին, որը վերջին անգամ իր օբյեկտիվի առջև հայտնվել էր 2012 թվականին:

Նախագահ Էրդողանն աշխարհահռչակ լուսանկարչին ընդունել է Քըսըքլըում գտնվող իր բնակարանում: Գյուլերը լուսանկարել է նախագահին, առաջին տիկնոջը՝ Էմինե Էրդողանին և նրանց թոռներին՝ Ահմեթին և Մահինուրին:

Հանդիպման վերջում պոլսահայ լուսանկարիչը Էրդողանին նվիրել է «Հին Ստամբուլի հուշեր» գիրքը, որտեղ զետեղված են իր լուսանկարները: Էրդողանը շնորհակալություն է հայտնել Գյուլերին լուսանկարչական արվեստում ունեցած մեծ ներդրումների համար:

Աղբյուր`    Ermenihaber.am

 

KFC

Արխիվ

Հունիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ