22 Սեպտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Բացի խաղաղ ճանապարհից՝ այլ լուծում չկա

Տեղի ունեցավ այն, ինչ բոլորը սպասում էին։ այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը, անդրադառնալով Բեռնում կայացած Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հանդիպմանը, ասաց «Եվրոպական ինտեգրացիա» հասարակական կազմակերպության անդամ, քաղաքական հարցերով փորձագետ Մանվել Ղումաշյանը։

Նա նշեց, որ այդ հանդիպումից առանձնապես լուրջ արդյունքներ ոչ ոք չէր սպասում։

«Հանդիպման նշանակությունն այն էր, որ ևս մեկ անգամ ընդգծվեց՝ այս խնդրի՝ բացի խաղաղ ճանապարհից այլ լուծում չկա: Բայց պետք է նշել մի բան, որ իրավիճակը ղարաբաղյան խնդրի շուջ փոփոխվել է ու այն չէ, ինչ կար ասենք 1.5 տարի առաջ: Դա կապված է տարածաշրջանային խնդիրներով ու Ադրբեջանի ներքին ու արտաքին խնդիրներով»,-ասաց նա:

Հանդիպումից հետո ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հայտարարություն տարածեցին։ Պատասխանելով հարցիցն, թե  համանախագահների հայտարարությունները դարձյալ ուղղված էին երկու կողմերին, բանախոսն ասաց, որ  համանախագահների գործառույթն է երկու կողմերին միշտ բերել բանակցությունների:
«Եթե կողմերից մեկի վրա ճնշումը մեծացնեն, դա կարող է պատճառ դառնալ, որ այդ կողմը դուրս գա գործընթացից ու հայտարարի, որ ֆորմատը սուբյեկտիվ է»,- նշեց նա։

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ