01 Հոկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

”Ալեքս Գրիգ”-ի օղիները բռնագանձված են

”Ալեքս Գրիգ” ընկերության կողմից արտադրվող եւ իրացվող կեղծ օղիների բոլոր խմբաքանակները ամբողջությամբ բռնագանձված են, առգրավվել են խանութներից, վերացվել և այրվել են բոլոր այն ռեսուրսները, որոնցով իրականացվում էր արտադրությունը: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Գլխավոր հարկադիր կատարող, արդարադատության գեներալ-մայոր Միհրան Պողոսյանը:

Ըստ Միհրան Պողոսյանի` ԴԱՀԿ-ն 4 ամիս շարունակ ուսումնասիրություններ  է իրականացրել  բոլոր խանութներում , որպեսզի  օղիները  շրջանառությունից դուրս բերվեն ”Ես պաշտոնապես հայտարարում եմ, որ այդ օղիներն այլևս շրջանառության մեջ չեն”:

 Հիշեցնենք, որ  ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը տարբեր ժամանակահատվածներում մի քանի անգամ տուգանել է պատգամավոր Սամվել Ալեքսանյանին պատկանող ”Ալեքս Գրիգ” ընկերությանը` ռուսական եւ ուկրաինական օղիների վրա զետեղված ապրանքային նշանները ապօրինաբար ընդօրինակելու եւ սպառողներին շփոթության մեջ գցելու համար: Խոսքը գնում է ”Ալեքս Գրիգի” կողմից արտադրվող հետեւյալ օղիների մասին` ”Զելյոնայա Մետկա”, ”Ռուդնիկ”, “Ուկրաինա”, “Խլոպցի”, “Մեդոֆե”, “Պրեմիում”, “Խլեբնիյ Դար”, ”Պառլամենտ”, ”Ռուսսկիյ Բրիլլիանտ”, ”Բուֆետնայա Տրադիցիա”:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ