26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Մենք մեր էությամբ եվրոպացի ենք եւ պետք է գնանք ԵՄ-ի ուղղությամբ. Բագրատ Ասատրյան

ՀՀԿ անդամ Գագիկ Մինասյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանը, անդրադառնալով ԵՄ-ի եւ Եվրասիական միության միջեւ Հայաստանի ընտրության խնդրին, կարծիք հայտնեց, որ Հայաստանը պետք է վարի բազմավեկտոր քաղաքականություն`չսահմանափակելով որեւէ ուժային կենտրոնի հետ ակտիվ համագործակցությունը:

“Եվրամերձեցման գործընթացն արդեն իսկ մեծ արդյունքներ է տվել Հայաստանին, եւ Հայաստանն ամեն դեպքում պետք է անցնի մաքսային գոտու խորը ու համապարփակ առեւտրի համաձայնագրի”,-ասաց նա:

Ըստ Գագիկ Մինասյանի`կողմնորոշվելու խնդրում խոսքով չկա պարտադրանքի մասին.”Հայաստանը պետք է վարի իր պետական շահերից բխող քաղաքականություն՝ առաջնություն տալով անվտանգության հարցերին”:

Հանդիպմանը ներկա էր ԿԲ նախկին նախագահ Բագրատ Ասատրյանը, ով նշեց, որ մենք պատմության ընթացքում ավելի շատ կորցրել ենք,քան ձեռքբերել,քանի որ պառակտվել ենք եւ ընտրություն կատարելիս բավականին շատ սխալվել ենք: 

“Սակայն այժմ եկել է ընտրություն կատարելու ժամանակը: ԵՄ-ը ասում է`որոշեք, թե ում հետ եք շարունակում, իսկ Իսկ Ռուսաստանը ավելի կոշտ է, կարծես, այս հարցում: Իմ կարծիքով, ընտրությունն ակնհայտ է. մենք մեր էությամբ եվրոպացի ենք եւ պետք է գնանք ԵՄ-ի ուղղությամբ”,-ասաց նա`հավեվելով, որ եթե այսպես շարունակվի մենք քաղաքականության տեսանկյունից կդառնանք ոչինչ, իսկ ոչնչի հետ վարվում են այնպես, ինչպես ցանկանում են:

“94թ.-ից հետո մենք կորցրել ենք,եւ վաղը ավելի վատ դիրքերում ենք լինելու, իսկ այսօր եկել է պահը կողմնորոշվելու`Եվրոպա, թե Ռուսաստան”,-նշեց նա`հավելելով, որ հայերս պատմության ընթացքում միշտ փորձել ենք աջակից լինել քանդվող կայսրություններին, ինչը սխալ է. ”Ընդունել է պետք, որ Ռուսաստանը պարզ չէ, թե ինչ ուղղությամբ է գնում”:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ