05 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

ԴԱՀԿ-ին արդեն վստահում են. Միհրան Պողոսյան

Այս տարի  դատական ակտերի հարկադիր կատարման ծառայությունը 20 տոկոսով ավել գումար է մուտքագրել պետական բյուջե: Պահանջատերերի օգտին բռնագանձվել  եւ վերականգնվել է 15,461,770,966 դրամ:

Այս մասին լրագրողներին տեղեկացրեց ՀՀ գլխավոր հարկադիր  Միհրան Պողոսյանը: Վերջինիս տեղեկացմամբ` 120 պահանջատեր դիմել է իրենց իրավունքները վերականգնելու համար: Սա խոսում է այն մասին, որ ժողովրդի մոտ մեծացել է ԴԱՀԿ-ի ծառայության հանդեպ վստահությունը:

Միհրան Պողոսյանն անդրադարձավ ծառայության կողմից իրականացվող էլեկտրոնային աճուրդներին` նշելով, որ դրանցում հայտնվում են մարդիկ, որոնք օգտվում են որոշ մարդկանց տեղեկատվության պակասից, գումարներ են շորթում` խոստանալով, որ ԴԱՀԿ-ից ձեռք կբերեն էժան բնակարան: Գլխավոր հարկադիր կատարողը խորհուրդ տվեց , որ չհավատան նման մարդկանց, այլ անձամբ մասնակցեն էլեկտրոնային աճուրդին: Ի դեպ, 3-րդ դեպքն արդեն գրանցվել է, երբ մարդիկ, շորթելով գումարներ են վերցրել չտեղեկացված մարդկանցից:

Ընդհանուր պատկերը ներկայացնելուց հետո լրագրողներն իրենց հարցերն ուղղեցին Միհրան Պողոսյանին, մասնավորապես, թե ինչ ճակատագիր է սպասելու “Նաիրիտ” գործարանին: Նա տեղեկացրեց, որ “Նաիրիտը” պարտքեր ունի, կան համապատասխան վարույթներ:

Պահանջատերերն են “ՎՏԲ Հայաստան” բանկը եւ “ՀայՌուսգազարտը”: Աշխատանքներն ընթանում են : Փորձում են համապատասխան գրաֆիկներ եւ պայմաններ ստեղծել, որպեսզի գործարանի աշխատանքը չդադարի: Նշենք, որ “Նաիրիտի” պարտքը կազմում է 1 մլրդ 482 մլն:

“Հայէլեկտրոն” գործարանի հանրակացարանը գտվում է աճուրդում: Լրագրողները հետաքրքրվեցին, թե ինչ ճակատագիր է սպասվում հանրակացարանին: Միհրան Պողոսյանը նշեց, որ հանրակացարանում այժմ բնակվում է 13 ընտանիք, ովքեր “Հայէլեկտրոն” գործարանի աշխատակիցներ են, բայց պայմանագրում հստակ նշված է, որ մինչեւ բնակիչները չապահովվեն կացարանով, նոր սեփականատիրոջը հանրակացարանը մենք չենք հանձնելու, այսինքն` չի կատարվելու վտարում, մինչեւ տվյալ անձը բնակիչներին չապահովի կացարանով: 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ