05 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Այս իրավիճակից ելքը ինքնաբացարկ հայտարարելու մեջ չէ, այլ երկխոսության. Արման Մելիքյան

Ըստ ԼՂՀ նախկին արտգործնախարար, ՀՀ նախագահի թեկնածու Արման Մելիքյանի, քարոզարշավի առաջին շաբաթում երեւաց, թե  ինչ մոտեցումներով են ներկայանում  թեկնածուները: “Ցավոք,  մեզանից որեւէ գործնական առաջարկ չեղավ ընտրությունների արդար ընթացքի ապահովման ուղղությամբ”,-այսօր լրագրողների հետ հանդիպմանը ասաց նա ՀՀ նախագահի թեկնածուն:

Արման Մելիքյանը ընդգծեց, որ Սերժ Սարգսյանը, Րաֆֆի Հովհաննիսյանը, Հրանտ Բագրատյանը եւ Պարույր Հայրիկյանը կասկածի տակ չեն դնում ընտրությունների իրավաչափությունը, եւ դա այն դեպքում, որ նախորդ ընտրությունների ժամանակ իշխանություններն իրենց ռեսուրսների, կեղծիքների շնորհիվ են հասել արդյունքերի:

Նախագահի թեկնածու Անդրիաս Ղուկասյանի քայլը թեկնածուն ծայրահեղ է համարում: “Ես դա արդյունավետ չեմ համարում, քանի որ այդպիսի քայլը այրում է բոլոր կամուրջները: Արամ Հարությունյանի գործելաոճը եւս քաղաքական հուսահատության դրսեւորում է, որը եւս արդյունավետ չէ”,-ասաց նա:

Մելիքյանի խոսքով, ինքը  գիտեր, որ ժողովրդի վիճակը ծանր է, բայց որ այս չափ`չէր պատկերացնում. “ Մարդիկ մտածում են միայն երկրից հեռանալու մասին, քանի որ այստեղ չկան հեռանկարներ իրավիճակը բարելավվելու ուղղությամբ”:

Թեկնածունց ԵԱՀԿ դիտորդներին ասել է, որ  ընտրացուցակները նորմալ վիճակում են: “Սակայն խնդիրը նրանում է, որ այդ ցուցակներում բավականին մեծ թվով մարդիկ կան, ովքեր դրսում են գտնվում: Այդ թիվը մոտավորապես  կազմում է 400-500 հազար մարդ”,-հայտարարեց թեկնածուն:

Ըստ նախագահի թեկնածուի`այս իրավիճակից ելքը ինքնաբացարկ հայտարարելու մեջ չէ, այլ երկխոսության:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ