23 Մայիսի, Ուրբաթ, 2025
KFC

Արամոն ծննդյան օրը նշեց քարոզարշավի ճանապարհին/վիդեո/

Հանրապետության վաստակավոր արտիստ, երգիչ Արամոն հունվարի 24-ին դարձավ 45 տարեկան: Նա կնոջ՝ Էմմա Պետրոսյանի եւ մի քանի երգի-երգչուհիների հետ ծննդյան տոնը նշեց Եղեգնաձորում: Նրանք այստեղ մասնակցում էին ՀՀ նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանի քարոզարշավին: Ինչպես հայտարարեց հանդիսավար Ավետ Բարսեղյանը, ամբողջ գիշեր շատ լավ տոնել են, բայց դա չխանգարեց, որ Արամոն երգի համերգին:

Ավելին, նրան ոգեւորեցին եղեգնաձորցի ընտրողների ջերմ ծափերը: Բեմից Էմմա Պետրոսյանը խոստովանեց, որ Արամոյի կյանքում դեռ այսպիսի դեպք չէր եղել, եւ նրանք ուրախ են, որ օրը նշեցին մայրաքաղաքից դուրս՝ չքնաղ մի վայրում:

“Դեպի ապահով Հայաստան” ավետում էին հայ աստղերը:

Henaran.am-ը միանում է հնչած բոլոր շնորհավորանքներին, Արամոյին մաղթում անձնական երջանկություն եւ  ստեղծագործական նոր վերելքներ:

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ