Նոր Սահմանադրությամբ քաղաքացին այլևս չի կարող. Առավոտ
ՀՀ քաղաքացիներն այլևս իրավունք չեն ունենա Սահմանադրական դատարանում պաշտըպանել հենց մայր օրենքով իրենց տրված սոցիալական, տնտեսական և մշակութային իրաբունքները: ՀՀ իրավական դաշտում նման մտահոգություն կա: Օրինակ՝ քաղաքացիները չեն կարող ՍԴ-ում վիճարկել որևէ պատմամշակութային հուշարձանի քանդման, վերափոխման կամ տեղափոխման որոշումները, իրենց սոցիալական ապահովվածության, աշխատանքային պայմանների, առողջության պահպանության և նվազագույն աշխատավարձի սահմանադրական նորմի խախտման դեպքերը:
ՀՀ Սահմանադրական դատարանի անդամ, ՄԻԵԴ նախկին դատավոր Ալվինա Գյուլումյանը համամիտ չէ, թե մարդու իրավունքների պաշտպանության հարցում՝ ի դեմս նոր Սահմանադրության, ունենք հետընթաց: Ըստ Ալվինա Գյուլումյանի՝ առավել կարևոր է սեփականության իրավունքը, որը զետեղված է նոր Սահմանադրության երկրորդ գլխում: Միևնույն ժամանակ ՍԴ անդամը կարծիք հայտնեց, որ այս պահին ամեն բան միանշանակ չէ, քանի որ դեռ պետք է սպասենք, տեսնենք, թե ինչպես են այս հարցերը կարգավորվում օրենսդրությամբ:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: