27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Մարդու իրավունքների պաշտպանը ապօրինության մեջ է մեղադրում Երեւանի քաղաքապետարանին

Երեւանի քաղաքապետարանը քաղաքացիներին օրենքի տառին համապատասխան իրենց տարածքի համար սեփականության իրավունքն անհատույց տրամադրելու փոխարեն նրանց ստիպում է վճարել ապօրինի գումարներ։

 

 Այսպես, տարիներ առաջ Վանիկ Առաքելյանը սեփականաշնորհել էր իրեն պատկանող մի շինություն, սակայն շինությամբ զբաղեցրած  հողատարածքը չէր սեփականաշնորհվել, այլ տրամադրվել էր նրան վարձակալության իրավունքով:

Վարձակալված հողատարածքըսեփականաշնորհելու նպատակով  Առաքելյանը անցյալ տարի կրկին դիմելէրԵրևանիքաղաքապետարան, սակայն քաղաքապետարանը մերժել էր սեփականաշնորհել հողատարածքը՝ քաղաքացուց պահանջելով գումար վճարել դրա համար:

Այնինչ, համաձայն ՀՀ հողային օրենսգրքի հողամասը սեփականության իրավունքով պետք է անհատույց տրվի քաղաքացուն։ Այսինքն՝ քաղաքացուն անվճար իր հողատարածքը տրամադրելու փոխարեն քաղաքապետարանը ապօրինի գումարներ է պահանջել՝ ներկայացնելով այն որպես հողամասի համար վճարվող կադաստրային արժեք։ Քաղաքացու պնդմամբ իրենից պահանջվող գումարի չափը կազմել է մոտ 2 000 000 դրամ։

 

 Տվյալ գործի կապակցությամբ Մարդու իրավունքների պաշտպանիմի շարք հարցումներին քաղաքապետարանըտվել է հակասական և չհիմնավորված պատասխաններ, որոնց մեջ որպես մերժման հիմք է նշում կառավարության մի որոշում, որը ոչ մի առնչություն չունի տվյալ խնդրի հետ՝ այդպիսով անուղղակիորեն հրաժարվելով օրենքի սահմաններում կատարել իր պարտականությունները։

 

 Այսպիսով, Մարդու իրավունքների պաշտպանը ապօրինի է գնահատել քաղաքապետի որոշումը և կայացրել է մարդու իրավունքների խախտման մասին որոշում։

 

 
Պաշտպանի աշխատակազմ

 

 

 

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ