01 Հոկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

ԱՊՀ դիտորդական խումբը սկսում է աշխատանքները. գնահատականները միայն սեփական դիտարկումներով /վիդեո/

Այսօր ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանն ընդունել է ԱՊՀ գործադիր կոմիտեի դիտորդական առաքելության պատվիրակությանը` ԱՊՀ գործադիր կոմիտեի նախագահի առաջին տեղեկալ Վլադիմիր Գարկունի գլխավորությամբ: Հանդիպումից հետո Գարկունը լրագրողների հետ ճեպազրույցում հայտնեց` իրենք այսօրվանից սկսում են աշխատանքը: Գարկունը նշեց, որ իրենք դիտորդական առաքության մեծ փորձ ունեն և գնահատականներ կտան ու եզրակացություններ կանեն միայն հենվելով սեփական դիտարկումների վրա:

ԱՊՀ դիտորդներին տեղեկություն է տրամադրվել քարոզարշավի և թեկնածուների վերաբերյալ: Նրանք այս օրերին հանդիպումներ կունենան նախագահի թեկնածուների ու ընտրական գործընթացներով զբաղվող մարմինների հետ: Մինչ այսօր Հայաստանի նախագահական ընտրություններին դիտորդական առաքելություն իրականացնելու համար դիմել է 70 հոգի, սակայն Գարկունը հույս հայտնեց, որ ԱՊՀ բոլոր եկրներից 170 դիտորդ մասնակցություն կունենա այդ գործընթացին: 

”Բոլոր իրադարձությունների մոնիտորինգ է իրականացվելու: Կհանդիպենք նախագահի թեկնածուների հետ,  ընտրությունների օրը մեր բոլոր դիտարկումների վերջնական վերլուծությունը կանենք, իսկ հաջորդ օրը` փետրվարի 19-ին, վերջնական արդյունքների մասին մեր դիտարկումները կհայտնենք”,-ընդգծեց ԱՊՀ գործադիր կոմիտեի նախագահի առաջին տեղեկալը:

Հարցին, թե ինքն էլ է համակարծիք ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի դեսպան Քեթրին Լիչիի այն կարծիքի հետ, որ պետք է անհանգստանալ, որ ընտրողների մոտ անտարբերություն կա, իսկ քաղաքական գլխավոր ուժերի մեծամասնությունը չի մասնակցում ընտրություններին, Վլադիմիր Գարկունը պատասխանեց, որ այսօր է եկել Հայաստան և գնահատականներ տալ չի կարող: Բացի այդ, ինքը չի հիմնվում  լրատվամիջոցների տեղեկատվության վրա և միայն սեփական դիտարկումների հիման վրա գնահատականներ կտա:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ