10 Մայիսի, Ուրբաթ, 2024
KFC

Ես սովոր եմ, որ ինձ են միանում. Շարմազանով

«Ես սովոր եմ, որ ինձ են միանում,  ոչ թե ես եմ ուրիշներին միանում»,- լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը՝ պատասխանելով հարցին, թե պատաստվո՞ւմ է միանալ ՀԱԿ-ի կազմակերպած սահմանադրական հանրաքվեի արդյունքները վիճարկելու մասին ստորագրահավաքին:

Շարմազանովն ասաց, թե իրենք արհամարհում են 824 հազար «այո»-ները, իսկ դա ժողովրդի կամքն է և պետք է հաշվի նստել ժողովրդի կամքի հետ:

«Ես չեմ բացառում ընտրակեղծիքները, բայց ընտրակեղծիքների քանակը միգուցե 100, 200, 300-ն են, սակայն ոչ 824 հազարը: Ես կարծում եմ, որ պետք է ոչ թե օդում խոսել, այլ փաստեր ներկայացնել»,-Շարմազանովը՝ շեշտեց՝ ՀԱԿ-ը սահուն քայլերով գնում է դեպի «օֆսայդ»:

Շարմազանովի խոսքով՝ եթե նույնիսկ քսանյոթ հոգի էլ ստորագրի, դա չի նշանակում, որ կա անվստահություն և յուրաքանչյուր պատգամավոր առաջնորդվում է իր խղճով:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ