28 Նոյեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

10 ամիս բանտարկություն՝ Էրդողանին վիրավորելու համար

Թուրքիայի «Ժողովրդի փրկության կուսակցության» (HKP) Բայրաքլը նահագի տարածքային գրասենյակի ղեկավար Յուսուֆ Գենջերը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին վիրավորելու մեղադրանքով 10 ամսվա ազատազրկման է դատապարտվել, գրում է Ermenihaber.am-ը:

Քրգործի հարուցման պատճառ է դարձել 2014թ. Թուրքիայի Սոմա հանքահորում 301 մարդու և Էրմենեքի հանքահորում 18 մարդու կյանք խլած պայթյունների թեմայով կուսակցության կազմակերպած մամուլի ասուլիսների ժամանակ Էրդողանին վիրավորող բովանդակությամբ պաստառներ ցուցադրելը:

Ըստ թուրքական «Posta» թերթի կայքի` դատարանը Գենջերին սկզբում դատապարտել է 1 տարվա ազատազրկման, ապա, հաշվի առնելով նրա կարգավիճակը, պատժաչափը կրճատել է 2 ամսով:

Դատավճռի առիթով իրենց դժգոհությունն են հայտնել դատարանի շենքի դիմաց հավաքված Գենջերի կուսակիցները:

Իսկ կուսակցության փոխքարտուղար Թաջեթթին Չոլաքը նշել է, որ նախագահին վիրավորելու վերաբերյալ դատավարությունների շարքը հասարակությանը վախեցնելու ու ահաբեկելու միջոցներից մեկն է դարձել` ավելացնելով, որ այդ դատավարությունների թիվն արդեն 1200-ի է հասել:

Աղբյուր`    Ermenihaber.am
KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ