«Չհամարձակվեք վատ խոսել, նա մեր երկրի տերն ա … ». միջադեպ Ազատության հրապարակում/վիդեո/
Ազատության հրապարակում այսօր «Նոր Հայաստան»հանրային փրկության ճակատի հրավիրած ասուլիսին, «Ժառանգության» փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանի ելույթի ժամանակ հետաքրքիր միջադեպ տեղի ունեցավ:
Մի քաղաքացի, ով մինչ այդ էր պնդում էր, թե հարց ունի «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանին, գոռաց. « Չհամարձակվեք վատ խոսել նախագահի մասին, նա մեր երկրի տերն ա»:
Արմեն Մարտիրոսյանը խնդրեց ուշադրություն չդարձնել կատարվածին, իսկ ՀԽ անդամ Վարուժան Ավետիսյանը ոստիկաններին խնդրեց կարգի հրավիրել քաղաքացուն:
Մանրամասները՝ տեսանյութում: