30 Սեպտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Իշխանությունը պարտք է Հայաստանի բոլոր քաղաքացիներին. Սերժ Սարգսյան /ֆոտո/

 ՀՀ նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանը Սյունիքի մարզում իր քարոզարշավն ավարտեց Սյունիքի մարզկենտրոն Կապանում: Նկատենք, որ Կապանը առաջին բնակավայրն էր, որտեղ հանդիպումը բացօթյա էր: Մինչ նախագահի թեկնածուի ժամանումը, ընտրողներին համերգային ծրագրով ներկայացել էին ԱԺ պատգամավոր Շուշան Պետրոսյանը, Էմմին, Արամոն եւ այլ երգիչ-երգչուհիներ: 

Կապանում ընտրողների հետ հանդիպմանը ևս ՀՀ նախագահի թեկնածուն շեշտել է, որ իր համոզմամբ, ապահով Հայաստանի հիմքն են խաղաղությունն ու աշխատանքը: “Սյունիք-Լեռնահայաստանը ինձ համար առանձնահատուկ մեկնակետ է: Ինձ համար “Ապահով Հայաստանը” երազանք չէ, այլ շատ որոշակի ծրագիր, որ հնարավոր է իրականացնել հստակ փուլերով և հստակ ժամկետներում:

“Ապահով” չի նշանակում միայն “անվտանգ”: “Ապահով” նշանակում է նաև “ապահովված”: Համակողմանիորեն ապահովված Հայաստան և համակողմանիորեն ապահովված քաղաքացի. ահա մեր նպատակակետը”,-ասել է Սերժ Սարգսյանը և ներկայացրել գալիք տարիներին տնտեսական առաջընթացին միտված ծրագրերը, որոնք ապահովելու են նաև փոքր և միջին ձեռնարկություններում նորարարությունների ներդրման խրախուսման, ֆինանսական ռեսուրսների մատչելիության բարձրացման և հարկային դաշտի ու վարչարարության պարզեցման արդյունքում:

“Մենք պատերազմում հաղթանակած պետություն ենք: Մեր ներքին քաղաքականությունը, որն ուղղված է երկրում ժողովրդավարության խորացմանը և օրենքի գերակայության հաստատմանը, էականորեն բարեփոխել է մեր հասարակության մեջ առկա քաղաքական տրամադրությունները և նույնիսկ երկրի դիմագիծը: Մեր արտաքին քաղաքական դիրքորոշումները համերաշխ են միջազգային կառույցների մոտեցումներին:

Մենք հիմքեր ունենք վստահորեն առաջ շարժվելու զարգացման բոլոր ուղղություններով”,- սյունեցիներին ասել է ՀՀ նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանն ու կոչ արել քվեարկել այնպես, ինչպես նրանց խիղճն է թելադրում, և ընտրությունների արդյունքում ձևավորված  իշխանությունները, Սերժ Սարգսյանի համոզմամբ, արժանի կլինեն մեր ժողովրդին:  

Բոլորը գիտեն, որ մեր տարածաշրջանում կա խաղաղությունն ապահովող երկաթյա երաշխիք, որը հայկական բանակն է”,-ասաց Սերժ Սարգսյանը: Նրա խոսքով, ինքը  որքան էլ խոստանա՝  միեւնույն է, դրա անմիջական իրականացնողը կապանցին է, սյունեցին:  

Հենց դրա համար է Սերժ Սարգսյանը հասել Կապան, որպեսզի նկարագրի այն ճանապարհը, որով միասին կարող ենք առաջ գնալ: “Ասելու համար, թե որքան եմ հավատում եւ վստահում ձեզ, քանզի թե պատերազմի դաշտում, թե խաղաղ ժամանակահատվածում վկա եմ եղել սյունեցու հայրենասիրությանը եւ կորովին: Մենք, որպես իշխանություն, պարտք ունենք ՀՀ բոլոր քաղաքացիների հանդեպ, ովքեր արժանի են անհամեմատ ավելի լավ կյանքի”,-իր խոսքը եզրափակեց Սերժ Սարգսյանը: 

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ