02 Նոյեմբերի, Saturday, 2024
KFC

Դա հոգեբուժության մեջ կոչվում է պարանոյա, քաղաքագիտության մեջ` քաղաքական մերկանտիլիզմ կամ մանկամտություն

Քարոզարշավի ընթացքը գործող նախագահ Սերժ Սարգսյանի համար կախված է ոչ թե նրա ելույթներից, այլ շտաբների աշխատանքից:  Այսօր լրագրողների հետ հանդիպմանը ‘’Հենարան’’ մամուլի ակումբում նման կարծիք հայտնեց սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը:

Սոցիոլոգի խոսքով, նախընտրական շտաբները չպետք է ընտրողներին ուժով բերեն քվեարկության, հակառակ դեպքում, ձայները կգնան մրցակիցներին:

Գործող նախագահն, ըստ սոցիոլոգի` իր քարոզարշավն իրականացնում է ամերիկյան մեթոդներով.’’ Օբամայի պես ամեն հանդիպման խոսում է մի թեմայի շուրջ , հաջորդին` հաջորդ: Ավանում նա խոսում էր մի թեմայի շուրջ, Սյունիքում` մյուս,  չնայած չէր շրջանցում ծրագրային հարցերը: Սա ավելի արդյունավետ քարոզարշավ է’’:

Անդրադառնալով հարցին, թե գործող նախագահն իր հանդիպումներն անցկացնում է ոչ թե բացօթյա, այլ դահլիճային պայմաններում, Ահարոն Ադիբեկյանը նշեց.’’ Ինչն է լավ` երկու ժամ մարդկանց ցրտին հավաքես, խոսես երեք անգամ ավել լսարանի համար, թե երեք անգամ պակաս լսարանում խոսես տաք պայմաններում’’:

Թեկնածուներից Րաֆֆի Հովհաննիսյանն էլ, ըստ բանախոսի, իր փիարը լավ է կազմակերպում` օգտագործելով իր ձայնի առոգանությունը, որը նաեւ հոգեբանական ազդեցություն է թողնում ընտրողների վրա:

Հրանտ Բագրատյանը, սոցիոլոգի խոսքով, հույսը դրել է  ընտրողների անալիտիկ կարողությունների եւ տնտեսագիտական գիտելիքների վրա, ինչը թեեւ ճիշտ է, սակայն հասնում է միայն փոքր խմբի մարդկանց: Ընտրողների մեծ մասը չի ընկալում դա:

 Պարույր Հայրիկյանը, Ադիբեկյանի խոսքով,  մնում է իր հայրենասիրական շրջանակներում, բայց նրա առաջարկած լուծումներն, օրինակ` սոցիալական ոլորտում, պակաս ընկալելի են:

Անդրադառնալով հացադուլի նստած Անդրիաս Ղուկասյանին, Ահարոն Ադիբեկյանը նշեց.’’ Շատերը չգիտեն հացադուլի մասին: Հացադուլ հայտարարում է այն մարդը, որը պատրաստ է սովամահ լինել իր սկզբունքների համար, Հայստանում ոչ Ստամբոլցյանը, ոչ Րաֆֆին սովամահ լինելու պատրաստակամ չեն եղել, դա եղել է ցուցադրական, էպոտաժային քայլ, որ կարող է ընտրողների մոտ միտք առաջացնել` խեղճ տղան սոված է…’’:

Ինչ վերաբերվում է մյուս թեկնածուներին.’’ Էպոսագետը հույսը դնում  երկնային հոր վրա, հացադուլի մասին խոսեցինք` անիմաստ է, Արամ Հարությունյանը ուզում է հետ կանգնել, իսկ  Արման Մելիքյանն էլ չի երեւում’’:

Դիտարկմանը, թե ինչի վրա են հույս դնում նշված թեկնածուները, որոնց  հանրությունն անգամ չի ճանաչում, Ահարոն Ադիբեկյանն այսպես արձագանքեց. ‘’Դա հոգեբուժության մեջ կոչվում է պարանոյա , սոցիալական հոգեբանության մեջ`գերագնահատում, քաղաքագիտության մեջ` քաղաքական մերկանտիլիզմ կամ մանկամտություն’’:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ