26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Ինտրիգը ընտրողների 23 տոկոսից է կախված. Ադիբեկյան

“Սոցիոմետր” սոցիոլոգիական հետազոտությունների կենտրոնի տնօրեն, սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը այսօր ‘’Հենարան ‘’ մամուլի ակումբում ներկայացրեց ՀՀ նախագահի հիմնական թեկնածուների քարոզարշավի ելակետային վարկանիշները:

Հարցումներն անցկացվել  են հազար վեց հարյուր հիսուն քաղաքացիների շրջանում, որոնցից քսանինը տոկոսը հրաժարվել են հարցումներից` քաղաքականությամբ չհետաքրքրվելու պատճառով: Վերջին մեկ ու կես ամսվա ընթացքում ընտրողների հետաքրքրության մակարդակը տասնմեկ տոկոսով աճել է:

‘’Սա մեր հանրապետության ստանդարտ վիճակն է, ընտրողների չհետաքրքրված երեսուն տոկոսի մեջ մտնում են զառամյալները, երիտասարդների մի մասը, հաշմանդամները եւ ունեւորների մի մասը, որոնց համար միեւնույնն է, իրենց բարեկեցությունը ընտրություններից չի փոխվի’’,-նկատեց սոցիոլոգը:

Անդրադառնալով գրանցված թեկնածուների ճանաչվածության մակարդակին, Ահարոն Ադիբեկյանը նշեց, որ  գործող նախագահ, ՀՀԿ թեկնածու Սերժ Սարգսյանին ճանաչում է ընտրողների ութսունինը տոկոսը: Ըստ ճանաչվածության, երկրորդը “Ժառանգության” առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանն է ` վաթսուներեք տոկոսով, այնուհետ ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանը` հիսուն տոկոսով եւ Հրանտ Բագրատյանը` երեսունյոթ տոկոսով:

Մյուս թեկնածուների ճանաչվածության մակարդակը տատանվում  է տասից չորս տոկոսի միջակայքում: ‘’Մյուս թեկնածուները, որոնք հայտարարում են , թե կընտրվեն, ունենալով չորսից -տասը տոկոս ճանաչվածություն , պարզ չէ թե ոնց կընտրվեն’’,-նշեց սոցիոլոգը:

Ըստ հարցումների , բնակչության նախընտրական ակտիվությունն այսպիսին է. Ընտրություններին հաստատ կմասնակցեն կամ հնարավոր է մասնակցեն հիսունութ տոկոսը, դեռ չեն որոշել քսան ու երեք տոկոսը, իսկ քսանինը տոկոսը չի գնալու ընտրության:

Քաղաքականությամբ հետաքրքվածների ութ տոկոսը` հիասթափված զանգվածը, չի գնալու ընտրությունների: Հարցվածների հիսունութից -քառասուն տոկոսը գիտի` ում է ընտրելու, քսան տոկոսը դեռ որոշում չունի եւ կռվախնձորն, ըստ սոցիոլոգի, հենց այս քսան տոկոսն է, որին կարելի է գումարել վերը նշված ութ տոկոսից երեք տոկոսը:

Ըստ սոցիոլոգի` գործող նախագահին ձայն կտա հարցվածների քսանչորս տոկոսը,  Րաֆֆի Հովհաննիսյանին` հինգ ու ութ տոկոսը, Հրանտ Բագրատյանին` մեկ ու մեկ տոկոսը եւ Պարույր Հայրիկյանին`զրո ու ինը տոկոսը:

‘’Ինտրիգը մնում է այն քսաներք տոկոսը: Եթե Րաֆֆի Հովհաննիսյանն իր ձայներին գումարի այդ քսաներեք տոկոսը, նա կհաղթի, բայց դրա հավանականությունը շատ ցածր է, որովհետեւ չկողմնորոշվածների մեջ կա զանգված, որն իր ձայնը տալիս է  հաղթողին: Գործող նախագահի հաղթանակին հավատում է յոթանասունհինգ տոկոսը’’,-նշեց Ահարոն Ադիբեկյանը:

Ըստ սոցիոլոգի, երկրորդ փուլի հնարավորությունը պահպանվում է,  բայց այսօրվա վիճակով գործող նախագահի հաղթանակը հավանական է, նրա հաղթանակի համար հարկավոր է ավելացնել ընտրողների ընդամենը հինգ տոկոսի ձայներ:

Սոցիոլոգի խոսքով, եթե այսօր անցկացվեն ընտրութություններ, Սերժ Սարգսյանին ձայն կտա ընտրողների  յոթանասուներկու, Րաֆֆի Հովհաննիսյանին` քսան, Պարույր Հայրիկյանին ու Հրանտ Բագրատյանին համապատասխանաբար` երեք ու կես տոկոսը:

 “’Սոցիոմետր’’-ը հաջորդ հարցումը կանցկացնիի փետրվարի տասին: Ըստ Ադիբեկյանի, պատկերն ավելի հստակ կլինի այս ժամանակ: Նշենք, որ հարցումներն անցկացվում են ՀՀԿ նախընտրական շտաբի պատվերով:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ