29 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Ստացվում է` «նախկին կիսաթուրքը» հայերեն երգում է. Առավոտ

«Երբ մարդիկ, հետադարձ հայացք գցելով անցյալի վրա, չեն ընդունում, որ վատ, սխալ բաներ են արել, արդարացնում են իրենց վարքը կամ ժխտում են անժխտելին, դա, այսպես ասենք, տարօրինակ է։ Բայց ինչո՞ւ ենք խոսում միայն քաղաքական գործիչների մասին։ Վերջերս Հայաստան էր եկել «Աբրահամ Ռուսո» ստեղծագործական կեղծանունը կրող հայազգի երգիչը և հանդես եկավ ազգային-հայրենասիրական երգերով։ Բայց նույն անձնավորությունը, երբ 90-ականներին էր եկել. Երևան, կտրականապես հերքում էր իր հայ լինելը։ Ավելին՝ թուրքական մի հեռուստաընկերությանը տված հարցազրույցում նա պնդում էր, որ կիսաթուրք է, կիսաարաբ։ Ենթադրում եմ, որ այն ժամանակ շոու-բիզնեսի շահերը պահանջում էին, որ նա հանդես գար այդ «լեգենդով»։ Բայց դրա մասին նա պետք է բացահայտ   ասեր։

Թե չէ ստացվում է, որ «նախկին կիսաթուրքը» հայերեն երգում է թուրքերին կոտորելու մասին։ Փոքր-ինչ անբնական է։ Կամ՝ գուցե դա միայն ինձ է թվում»:

Մանրամասները՝ թերթի խմբագրականում:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ