23 Ապրիլի, Չորեքշաբթի, 2025
KFC

Ձեռներեց կանայք բարեգործություն կանեն

Դեկտեմբերի 12-ին Երևանի քաղաքապետարանի ճեմասրահում առավոտյան ժամը 10.00-ից մինչև երեկոյան 18.00-ն տեղի կունենա բարեգործական տոնավաճառ՝ նվիրված Ամանորին և Սուրբ ծննդին։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիայի հիմնադիր-նախագահ Լիլիթ Ասատրյանը:

Ցուցահանդեսին մասնակցում են տեղական և միջազգային կազմակերպություններ, տարբեր մարզերից կին ձեռներեցներ, դեսպանություններ։ Ցուցահանդեսի հիմնական նպատակներից է հերթական անգամ խրախուսել կին արտադրողներին։ Իսկ ցուցահանդեսին ներկայացված է լինելու սնունդ, հուշանվերներ և հետաքրքիր այլ իրեր։

Նշենք, որ ցուցահանդես-տոնավաճառի ընթացքում լինելու է նաև մշակութային միջոցառում, իսկ ստացված ամբողջ հասույթը տրամադրվելու է երկրում կանանց ձեռներեցության ծրագրերի իրականացմանը։

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ