Հերթական խմբակային բռնաբարությունը Հնդկաստանում
Հնդկաստանի ոստիկանությունը ձերբակալել է 6 տղամարդու, որոնք մեղադրվում են Օրիսա նահանգում 25-ամյա կնոջ խմբակային բռնաբարության մեջ, հաղորդում է “DNA”-ը:
Ոստիկանության տվյաներով` նրանք հարձակվել են կնոջ եւ նրա ամուսնու վրա, երբ վերջիններս հիվանդանոց գնալիս են եղել` զոհի եղբորը տեսակցության: Չարագործները կապել են ամուսնուն ծառից եւ նրա աչքի առջեւ բռնաբարել կնոջը: Վերջինս դիմել է ոստիկանություն: Հաջողվել է ձերբակալել 6 կասկածյալներին` 19-33 տարեկան:
Վերջին 2 ամսվա ընթացքում Հնդկաստանում հատուկ ուշադրություն է սեւեռված բռնաբարությունների վրա` դեկտեմբերի 16-ին 23-ամյա ուսանողուհու դաժան բռնաբարությունից հետո, որի զոհը 3 վիրահատությունից հետո մահացավ: Այդ հանցագործությունը մեծ աղմուկ բարձրացրեց ոչ միայն Հնդկաստանում, այլ նաեւ ողջ աշխարհում: Երկրում բազմամարդ ցույցեր են կազմակերպվում` պահանջելով մահապատժի ենթարկել հանցագործներին եւ ապահովել կանանց անվտանգությունը: