24 Նոյեմբերի, Կիրակի, 2024
KFC

Սեյրան Օհանյանը տագնապ է հնչեցնում

ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն այսօր` դեկտեմբերի 9-ին լրագրողների հետ զրույցում անդրադարձավ ադրբեջանական կողմից ԼՂՀ ՊԲ դիրքերը տանկից արկակոծման միջադեպից:

«Այո, սահմանին լարվածության իրավիճակը հասել է գագաթնակետին, սակայն հայկական զինուժի կողմից սահմանային վերահսկողությունն իրականացվում է պատշաճ մակարդակով: Հակառակորդը կրակում է ոչ միայն հրաձգային զենքերից, այլ նաև ականանետերից, բավական մեծ քանակությամբ կրակոցներ են գրանցվել:

Իհարկե, կրակոցները դիպուկ չեն եղել, բայց սա հակառակորդի կողմից իրավիճակի ապակայունացնող քաղաքականության արդյունք է։ Դա կարող է հետևանք լինել տարբեր քաղաքական իրադարձությունների՝ նախագահների նախապատրաստվող հանդիպումներ, Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակ և այլն»,-ընդգծեց Օհանյանը:

Արձագանքելով Սահմանադրական հանրաքվեին առնչվող լրագրողի դիտարկմանը` Օհանյանը նկատեց, որ շատ հրամանատարներ և զինծառայողներ չեն կարողացել իջնել դիրքերից` իրենց սահմանադրական պարտքը տալու: Սահմանային լարվածության պատճառով հնարավորություն չեն ունեցել:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ