03 Մայիսի, Saturday, 2025
KFC

“и тишина …”

ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավորներն առհասարակ Ազգային ժողով չեն գալիս: Այդ մասին այսօր Henaran.am-ին տեղեկացրեց խմբակցության գործավարուհին: Հիշեցնենք, ԱԺ քառօրյայի մեկնարկին` դեկտեմբերի 7-ին խմբակցության ղեկավարը հայտարարեց բոյկոտի մասին` կապված սահմանադրական հանրաքվեի լեգիըիմության հետ և Լևոն Զուրաբյանը, Գագիկ Ջհանգիրյանը, Արամ Մմանուկյանը լքեցին նիստերի դահլիճը:

Խմբակցության պատգամավորներ Լյուդմիլա Սարգսյանը, Հրանտ Բագրատյանը, Նիկոլ Փաշինյանը շարունակում են իրենց աշխատանքը ԱԺ-ում: Նրանցից Հրանտ Բագրատյանն իր պահվածքը բացատրել էր, թե հոգնել է ընդդիմության որոշ հատվածի բթամտությունից: Փաշինյանը տարակուսանք էր հայտնել` մարտի 1-ից հետո նույն դահլիճում նստում էին, հիմա` ո՞չ: Լյուդմիլա Սարգսյանը պատճառաանել էր, թե իր հետ որևէ քննարկում չի եղել:

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ