26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

ԿԳ նախարարն ընդունեց ԵԽ քարտուղարի նորանշանակ ներկայացուցչին

Նախարարն ընդունել է Հայաստանում ԵԽ Գլխավոր քարտուղարի նորանշանակ ներկայացուցչին
ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր ընդունել է Հայաստանում Եվրոպայի Խորհրդի Գլխավոր քարտուղարի նորանշանակ ներկայացուցիչ Օլեքսանդր Պավլյուկին:

Ողջունելով հյուրին` նախարարը վստահություն է հայտնել, որ կրթության և գիտության ոլորտում Հայաստանի և Եվրոպայի Խորհրդի համագործակցությունը հետայսու ևս արդյունավետ ընթացք կունենա: Արմեն Աշոտյանը կարևորել է Եվրոպայի Խորհրդի հետ համագործակցությունը` նշելով, որ վերջինս հանդիսանում է նախարարության հիմնական գործընկերներից մեկը, մասնավորապես, բարձրագույն կրթության  ոլորտում իրականացվող բարեփոխումների և Բոլոնիայի գործընթացի համատեքստում Որակավորումների ազգային շրջանակի ներդրման գործընթացներում:

ԵԽ Գլխավոր քարտուղարի նորանշանակ ներկայացուցիչը, շնորհակալություն հայտնելով հանդիպման համար, հույս է հայտնել, որ համատեղ ջանքերի արդյունքում երկու կողմերի համագործակցության դաշտում կրթության ոլորտը կմնա որպես գերակա ուղղություն:

Օլեքսանդր Պավլյուկը վստահեցրել է, որ առավելագույն ջանքերը կգործադրի՝ աջակցելու 2012-2014թթ. Հայաստան-Եվրախորհուրդ գործողությունների պլանում կրթական ծրագրերն արդյունավետ կյանքի կոչելու համար:

Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել նաև Հայաստանի` Բոլոնիայի նախագահության քարտուղարության ստանձնման, “Բարձրագույն  և հետբուհական կրթության մասին” ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու և ֆինանսավորման մեխանիզմների, ինչպես նաև հատուկ դպրոցներում մշտադիտարկում իրականացնող հասարակական խմբի աշխատանքներին:
Հանդիպման ավարտին կողմերը կարևորել են նաև մայիսին մեկնարկող Եվրոպայի Խորհրդում ՀՀ նախագահության ընթացքում արդյունավետ համագործակցության ապահովումը:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ