26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

80 զոհ` Ալժիրի նավթային համալիրի գրոհի արդյունքում /վիդեո/

Ալժիրի նավթագազային համալիրի զավթելու գործողության արդյունքում 80 մարդ է զոհվել, որոնցից 30-ը արտասահմանցիներ են` Ֆրանսիայից, Մեծ Բրիտանիայից, Ճապոնիայից, Ռումինիայից եւ Նորվեգիայից, ովքեր աշխատում էին նավթային ընկերությունում, հաղորդում է “Reuters”-ը: Նախօրեին տարածքը զննելու արդյունքում եւս 25 մարդու դիակ է հայտնաբերվել:

Ալժիրի իշխանությունները պնդում են, որ զոհվածներից 32-ն ահաբեկիչներ են` նշելով, որ այդ թիվը վերջնական չէ: Ներկա պահին ձերբակալված են 6 ծայրահեղականներ: Հաղորդվում է, որ ահաբեկչական խումբը կազմված է եղել թունիսցիներից, եգիպտացիներից եւ մալիացիներից, ինչպես նաեւ Ալժիրի քաղաքացիներից եւ փախստականներից` Կանադայից, Նիգերից եւ Մավրիտանիայից:

Նախօրեին ալժիրցի դաշտային հրամանատար Մուխտար Բելմուխտարը պաշտոնական հայտարարություն էր հրապարակել, որում գրոհի պատասխանատվությունն իր վրա էր վերցրել: Նա նշել է, որ հենց իր կազմակերպությունն է իրականացրել հարձակումը նավթագազային համալիրի վրա: Նա  հավելել է, որ պատրաստ է բանակցել Ալժիրի կառավարության եւ արեւմտյան երկրների հետ` Մալիում իսլամիստների ռմբակոծումը դադարեցնելու պայմանով: Մալիում շարունակվում է արմատական մուսուլմանների դեմ իրականացվող ռազմական գործողությունը:

Նշենք, որ “Ալ-Քաիդա”-ի հետ կապված ահաբեկիչները գրոհել էին Սահարա անապատում գտնվող նավթագազային համալիրը հունվարի 16-ին:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ