Րաֆֆին` ընդդիմության դրոշակակի ՞ր
ՀՀ նախագհի թեկնածու, ‘’Ժառանգության’’ առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանն այսօր իր քարոզարշավի մեկնարկին լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց, որ մենք կունենանք հերթական կեղծված ընտրությունները, իսկ ընտրական հեղափոխության հավատամքը կփոխի հետընտրական անկանխատեսելի զարգացումների, եթե գործող իշխանությունները չիրականացնեն ընտրությունները վարչական ռեսուրսների ազդեցությունից զերծ պահելու Րաֆֆի Հովհաննիսյանի հայտնի կետերը:
Henaran.am-ը Րաֆֆի Հովհաննիսյանից հետաքրքրվեց, արդյոք ասվածը նշանակում է, որ ‘’Ժառանգությունն’’ է ստանձնում ընդդիմության դրոշակակրի դերը ստեղծված պայմաններում, երբ ՀԱԿ-ը մի կողմ է քաշվել:
‘’Այդ տեսակետը կարող է հաստատել միմիայն ՀՀ ժողովուրդը` փետրվարի 18-ին: Ես կարորղ եմ աշխատել այդ ուղղությամբ, հավատ ունենալ եւ այդ ճանապարհը անցնել, բայց ի վերջո, այդ հարցադրման հաստատումը կտա ՀՀ քաղաքացին’’,-արձագանքեց Րաֆֆի Հովհաննիսյանը:
Ի դեպ, Րաֆֆի Հովհաննիսյանն այսօր համախմբման անուղղակի կոչ արեց: Խոսելով նախագահի թեկնածուներից` Անդրիաս Ղուկասյանի հացադուլից, նա նշեց, որ ավելի ճիշտ կլինի, որ թեկնածուներն իրենց ընտրարշավով ու մոտեցումով մասնակցեն ընտրություններին:
‘’Առաջիկա մի քանի շաբաթների ընթացքում բոլոր սրտացավ քաղաքացիներն ու ուժերը պետք է գան համախմբման, կոնսոլիդացիայի եւ միայն համախմբման միջոցով մենք մեր գործը պետք է անենք: Փետրվարի 18-ին ունենալու ենք նոր վիճակ, եթե նոր վիճակը վերջապես դե յուրե է , Սահմանադրական է, ուրեմն կունենանք նոր նախագահություն, իսկ եթե հերթական` դե ֆակտո վիճակն է, կարելի է ակնկալել շարունակություն, որը բերելու է վաղվա օրվա հաղթանակին’’,-նկատեց Րաֆֆի Հովհաննիսյանսը:
Նա եւս մեկ անգամ նշեց, որ կայցելի հացադուլի նստած թեկնածուին եւ կհորդորի դուրս գալ հացադուլից: