25 Սեպտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Տիգրան Խզմալյանի և haqqin.az-ի երրորդ դուբլը

Հայտնի կինոռեժիսոր Տիգրան Խզմալյանն այսօր կրկին փայլատակեց իր սիրելի ազերիական haqqin.az կայքում…Այս անգամ մեր ազատասեր և ընդդիմադիր ռեժիսորը վերլուծել է դեկտեմբերի 6-ին ՀՀ-ում անցակցված Սահմանադրության “բարեփոխման” հանրաքվեն…Նախ նշեմ,որ Տ.Խզմալյանից հարցազրույց է վերցրել կենդանական ատելությամբ հայերի նկատմամբ լցված լրագրող Բահրամ Բաթիևը,ով հայերին “նվիրված” հոդվածներում Տ.Խզմալյանի ազգակիցներին անվանում է ստոր, տականք, օկուպանտ,  դավաճան, վախկոտ, շինծու,գող,ավազակ,անբարոյական,լացկան,խոզ ազգի ներկայացուցիչ…

Այս ստահակը մեր դրոշն անվանում է լաթ…Ու այս արարածին հարցազրույց է տալիս մեր հայրենակիցը՝անտեսելով,թե ինչեր է իր ազգակիցների մասին մտածում Ի.Ալիևին ենթակա այս կայքի ներկայացուցիչը…Ես մտադրություն չունեմ անդրադառնալ ճանաչված հայրենակցիս հարցազրույցին…Սակայն երկու բան կառանձնացնեմ…

Նախ զարմանալի է,որ Տ.Խզմալյանը մինչ հարցազրույց սկսելը ցավակցում է ազերիներին,”Գյունեշլիի” նավթահորերից մեկում 30-ից ավել նավթագործների մահվան կապակցությամբ,հիշելով որ հայ ժողովուրդը այս օրերին նշելու է 1988 թ-ի երկրաշարժի զոհերի հիշատակը…Վատ չէր լինի Տ.Խզմալյանին հիշեցնել,որ այդ երկրաշարժի օրերին Ադրբեջանը շրջափակել էր դեպի Հայաստան մտնող երկաթուղին,իսկ երբ այն ապաշրջափակվեց,ապա Գյումրին և աղետի գոտու մյուս քաղաքների բնակիչները սարսափեցին Ադրբեջանից ժամանած գնացքների վրա գրված մեկնաբանություններից և ուղերձներից…

Ազերիները մեզ ՇՆՈՐՀԱՎՈՐՈՒՄ էին երկրաշարժի կապակցությամբ և ցանկանում էին նորանոր զոհեր…Ես չեմ ասում,որ Խզմալյանը պետք է ուրախանար և այն արտահայտեր,բայց ցավակցել մի ազգի,որտեղ հայերին համարում են ԹՇՆԱՄԻՆԵՐ և հերոսացվում են նույնիսկ քնած հային կացնահարածները՝մի փոքր ճոխություն է…Եվ երկրորդ… Խզմալյանը ազատությունից, ժողովրդավարությունից և իշխանափոխությունից խոսում է մի պետության ներկայացուցչի հետ,որի “հայրենիքը” համարվում է ամբողջատիրական դիկտատորական երկիր,որտեղ իշխանափոխությունն արդեն 20 տարուց ավել է գտնվում է մի ընտանիքի ձեռքում,որտեղ Սահմանադրությունում հատուկ փոփոխություն արվեց,որ գործող նախագահը իր հոր նման մինչև մահանալը մնա երկրի նախագահ,որտեղ բոլոր տեսակի ընդդիմադիրները՝լինի դա քաղաքական գործիչ,լրագրող,ՀԿ-ի ներկայացուցիչ և այլն,եթե շատ ակտիվանա,ապա կբանտարկվի,որտեղ անձի պաշտամունքը սարսափելի չափերի է հասել,որտեղ կա գրաքննություն,որտեղ իշխանությունը փոխանցվում է որդուն,որտեղ ֆաշիզմն ու ազգայնամոլությունը պետական մակարդակով են հովանավորվում և այլն…

Պատկերացնում են,թե haqqin.az-ցիները որքան են ծիծաղել այս հարցազրույցի “հերոսի” վրա…Տ.Խզմալյանը մոռանում է, որ ազերին հայերի հետ կարող է խոսել միայն պաշտոնական Բաքվի թույլտվության դեպքում…Եթե այդ թույլտվությունը բացակայում է,ապա մարդկանց բանտարկում են…Յունուս ամուսինները, Ռ.Միրկադիրովը՝վառ օրինակ… Խզմալյանից հարցազրույց վերցնողներն ազատության մեջ են…Նրանց հարցազրույցները լիովին համապատասխանում են Բաքվի շահերին…

Հ.Գ.Այստեղ էր ասված՝ու՛մ գտել և ինչի՛ց է բողոքում…

Գագիկ Համբարյան

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ