«Ոչ մի դիմադրություն չլինի ոստիկաններին» . բախում Ազատության հրապարակում
Ազատության հրապարակում կրկին լարված իրավիճակ է. նստացույց իրականացնողները փորձել են հրապարակում վրաններ տեղադրել: Henaran.am-ի թղթակիցը տեղեկացնում է, որ ոստիկանների և ցուցարարների միջև բախում տեղի ունեցավ: Արդյունքում ոստիկաններին հաջողվեց առգրավել վրանները:
«Ոչ մի բան չանեք, ոչ մի դիմադրություն չլինի ոստիկաններին»,- հարթակից հավաքված քաղաքացիներին դիմեց «Ժառանգության» փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը: Ոստիկաններն ուժով տարածքից հեռացրին վրանը: