28 Նոյեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Իրաքի վարչապետը Թուրքիային 48 ժամ ժամանակ է տվել զորքերը իր երկրից հանելու համար

Իրաքի վարչապետ Հայդար ալ Աբադիի գլխավորությամբ անցկացված անվտանգության խորհրդի նիստում քննարկվել է թուրքական զորախմբի մուտքը երկրի հյուսիս, գրում է Ermenihaber.am-ը:

Ըստ թուրքական «Mynet» լրատվական կայքի` Իրաքի կառավարության տարածած հայտարարության մեջ նշվել է, որ Թուրքիան զորք է մտցրել իրաք` առանց կենտրոնական իշխանություններին տեղեկացնելու և նրանց համաձայնությունը ստանալու:

Իրաքի կառավարության կողմից Թուրքիայի քայլը որակվել է որպես Իրաքի ինքնիշխանության խախտում և հարևան երկրին ուղղված անարգանք:

Հայտարարությունն այսպես է եզրափակվում. «Խնդրո առարկա ուժերը 48 ժամվա ընթացքում դուրս չբերվելու դեպքում իրաքը կդիմի ՄԱԿ-ի անվտանգության խորհրդին»:

Նշենք, որ 2 օր առաջ թուրքական զորաջոկատները առանց Իրաքի կենտրոնական իշխանություններ թույլտվության ներխուժել են Իրաքի Քուրդիստանի Մոսուլ քաղաքից 30 կմ հեռավորության վրա գտնվող Բաշիքա շրջան, որտեղ հաստատվել են ավելի վաղ թուրքերի կողմից հիմնած ռազմակայանում:

Իրաքի Քուրդիստանի զինված ուժերի` Փաշմերգայի, զորաջոկատները մարզելու նպատակով արդեն 2 տարի Բաշիքայում գտնվող որոշակի քանակով թուրք զինվորականների թիվը կտրուկ ավելացնելը, ըստ թուրքական կողմի, կրկին մարզելու և «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարը արդյունավետ դարձնելու նպատակ ունի:

Աղբյուր`    Ermenihaber.am
KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ