30 Սեպտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Դեդ Հասանին թաղել են Մոսկվայում

Քրեական աշխարհի ներկայացուցիչ, “օրենքով գող” Ասլան Ուսոյանին` Դեդ Հասանի, հունվարի 20-ին տեղի ունեցած հուղարկավորությանը մի քանի հարյուր մարդ է մասնակցել: Նրան թաղել են Մոսկվայի Խովանսկի գերեզմանատանը:

Այս մասին հաղորդում են ռուսական լրատվամիջոցները: Գերեզմանատան մուտքի մոտ ուժեղացված են եղել անվտանգության միջոցառումները, արգելվել է լրագրողների մուտքը գերեզմանատան տարածք:

Լուրջ միջադեպեր չեն եղել: Միայն փոքր աժիոտաժ է առաջացել այն ժամանակ,  երբ  գերեզմանատան պահպանության ծառայությունը գերեզմանատան տարածքից դուրս է բերել լրագրողների: Հուղարկավորության արարողությունն սկսվել է ժամը մոտավորապես երկուսին եւ տեւել մոտ մեկ ժամ:

Հիշեցնենք, որ Ասլան Ուսոյանը մահացել է հունվարի 16-ին:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ