03 Ապրիլի, Ուրբաթ, 2026
KFC

Մահացել է “Առավոտի”-ի լրագրող Նաիրա Մամիկոնյանը

Հունվարի 20-ին,  մահացել է  “Առավոտ”-ի  առաջատար թղթակից Նաիրա Մամիկոնյանը: Փայլուն  լրագրող, հավատարիմ ընկեր,  հուսալի գործընկեր`այսպես են բնութագրում   Նաիրային “Առավոտ”-ում:

 Նաիրա Մամիկոնյանն ավարտել է Երեւանի Բրյուսովի անվան ռուսաց եւ օտար լեզուների պետական ինստիտուտը, աշխատել է  “Ազգային ինքնորոշում միության” լրատվական կենտրոնում, ՌԴ համառուսական կոմերցիոն հեռուստաընկերությունում, “Մոսկովյան միջազգային ռադիոկայանում”, “Լրագիր”, “Հայկական ժամանակ”, “Օրագիր” թերթերում: 2000 թվականից “Առավոտ”-ում էր:

Henaran.am-ը ցավակցում է լրագրողի հարազատներին, մտերիմներին: Նրանց համբերություն եւ տոկունություն՝ մեծ ու անդառնալի կորստի համար:

KFC

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ