27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

1996-ի Հայաստանը շատ է փոխվել. ՖԻԴԵ-ի նախագահ /վիդեո/

Ծաղկաձորում լրագրողների հետ հանդիպմանըՇախմատի միջազգային ֆեդերացիայի`/ՖԻԴԵ/ նախագահ Կիրսան Իլյումժինովը պատմեց, որ ինքը առաջին անգամ Հայաստան է եկել 1980-ականներին, երբ դեռ սովորում էի Մոսկվայում, իսկ երկրորդ անգամ` 1996-ին:

“Որպես ՖԻԴԵ-ի նախագահ` իմ առաջին Օլիմպիադան էր: Այդ ժամանակ դժվար ժամանակաշրջան էր այստեղ, քաղաքում տանկեր էին, իսկ մենք շախմատ էինք խաղում:

17 տարի անց բոլորն ասում են, թե որքան մեծ փոփոխություններ են տեղի ունեցել ձեր երկրում, բացի այն, որ դուք մեծ առաջընթաց ունեք շախմատի մեջ: Պատահական չէ, որ վերջին վեց տարում դուք երեք անգամ նվաճել եք Օլիմպիադայի ոսկին: Դա պատահական չէր, դա օրինաչափություն էր: Մարզիկները պատահական առաջին տեղ չեն գրավում: Դրա համար պետք է կառավարական աջակացություն: Ես տեսնում եմ, որ Ձեր նախագահի շնորհիվ դուք բացի շախմատից մյուս բոլոր բնագավառներում էլ ունեք առաջընթաց”,-ասաց նա: ՖԻԴԵ-ի նախագահի հետ Հայաստան են եկել նաեւ գործարարներ, ներդրողներ, որոնք բերել են հարյուր միլիոն դոլարի առաջարկ:  

Եվ առաջին քայլը՝ գործարարների մի մասը հանդիպեց Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հետ, որպեսզի ընտրեն համաշխարհային շախմատային ակադեմիայի կառուցման տեղը:

”Համոզված եմ, որ գարնանը Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հետ միասին կդնենք  ակադեմիայի շենքի առաջին քայլերը”,-ասաց  Կիրսան Իլյումժինովը:

Իլյումժինովի խոսքը ամբողջությամբ՝ տեսանյութում:

Հիշեցնենք, որ Ծաղկաձորում հունվարի 18-21-ը անց է կացվում  ՖԻԴԵ-ի  նախագահական խորհրդի նիստը: Նիստին մասնակցել եւ ելույթ է ունեցել Հայաստանի նախագահ, Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Սերժ Սարգսյանը:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ