Ժամկետային զինծառայողի մահը ջրծաղիկի հետեւանք է
ՀՀ ՊՆ-ն տարածել է պաշտոնական հաղորդագրություն այսօր կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալում ժամկետահյին զինծառայող, ծնված 1994թ ծնված Արտյոմ Գագիկի Հակոբյանի մահվան դեպքի կապակցությամբ:
Հաղորդագրության մեջ, մասնավորապես ասվում է.”18.01.2013թ., ժամը 20:55-ին ՀՀ ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալում մահացել է ‘’Հեմորագիկ ինսուլտ, սպոնտան մասիվ սուբարախնոիդալ արյունազեղում արտահայտված ուղեղի մեդիալ հատվածներում, ուղեղի այտուց, ուղեղաբնի երկրորդային համախտանիշով, վիճակ տարած ջրծաղիկից հետո’’ ախտորոշմամբ 13.01.2013թ. ընդունված N զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Արտյոմ Գագիկի Հակոբյանը:
Փաստի առթիվ ՀՀ ՊՆ քննչական ծառայությունում ՀՀ քր. օր-ի 376 հոդ. 2-րդ մասով (անփույթ վերաբերմունք ծառայության նկատմամբ՝ որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ) հարուցվել է քրեական գործ և կատարվում է նախաքննություն”:
Ինչպես Henaran.am-ն ավելի վաղ տեղեկացրել էր, սա վերջին երք օրվա ընթացքում ՀՀ ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալում արձանագրված ժամկետային զինծառայողի մահվան արդեն երկրորդ դեպքն է: Մահացության դեպք էր գրանցվել նաեւ հունվարի 17-ին:
Հիշեցնենք, նաեւ, որ երեկ ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը դժգոհություն հայտնեց ռազմաբժշկական ծառայության որակից, տեղեկացրեց, որ հունվարի 17-ին այս խնդիրների հետ կապված սելեկտորային խորհրդակցություն է հրավիրել եւ պաշտոնանկ արել ՀՀ ՊՆռազմաբժշկական վարչության պետ, գնդապետ Արտաշես Փարսադանյանին: