Երկրում տոտալ անվստահություն է տիրում
«Իրականում ճշմարտությունը մեջտեղում է, տվյալ դեպքում` շատ ավելի մեջտեղում, քան կարելի է պատկերացնել: Ե՛վ «այո»-ի, և «Ոչ»-ի կողմկանկիցների մեջ բավական շատ էին ադեկվատ մարդիկ, որ ճիշտ բաներ են ասում»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ Սահմանադրական փոփոխությունների մասին նման տեսակետ հայտնեց քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը:
Քոչարյանի փոխանցմամբ` երբ երեկ ինքը Facebook-ին է հետևել, հետո հեռուստատեսությամբ հետևել ընտրությունների ընթացքին, հակասական տպավորություն է առաջացել. «Կարծես` Արևմտյան և Արևելյան Հայաստաններ էին, տարբեր պետություններ էին, տարբեր մարդիկ էին: Ոնց որ լրիվ ուրիշ բաների մասին էր խոսքը: Այ էս իրավիճակն է ինձ ավելի շատ տխրեցնում, քան թե «այո» կասեին, թե` «ոչ»:»
Քաղտեխնոլոգն այն համոզմանն է, որ տոտալ անվստահություն է տիրում մեկը մյուսի նկատմամբ: «Այս վիճակում դժվար է որևէ քայլ առաջ գցել (նկատի ունեմ պետությունը, հասարակությունը), երրբ ամեն հարցում, սկսած մանկապարտեզից, երբ երեխային պիտի տանես ու չգիտես ինչ են կերակրում, այսինքն` կասկածում ես, չես վստահում, տոտալ անվստահություն է: Այս էս խնդիրը պետք է լուծի հասարակությունը, քան «այո՞» ասենք, թե՞ `«ոչ»: