20 Մայիսի, Երեքշաբթի, 2025
KFC

Միջին տարիքի տղամարդիկ դժգոհ են իրենց սեռական կյանքից

Պարզվում է, որ միջին տարիքի կանայք տղամարդկանցից շատ ավելի երջանիկ են, քանի որ հենց միջին տարիքի գեղեցիկ սեռի ներկայացուցիչներն են լիարժեք գոհ իրենց ինտիմ կյանքից եւ այդ ընթացքն ամենաերջանիկն են համարում  իրենց կյանքում:

Կանանց 75 տոկոսը խոստովանում է, որ իրենց սեռական կյանքը քանակից որակի է վերածվում: Իսկ ահա տղամարդիկ իրենց սեռական կյանքից բավարարում չեն ստանում: Վերջերս Մեծ Բրիտանիայում անցկացրած ուսումնասիրության համաձայն` միջին տարիքի տղամարդկանց միայն կեսն է գոհ իր ինտիմ կյանքից, ընդ որում` հարցվածների 64 տոկոսը խոստովանել է, որ խնդիրներ է ունենում էրեկցիայի հետ:

Ամենայն հավանականությամբ, դա կապված է հորմոնալ խնդրի հետ, որը կոչվում է տեստոստերոնի դեֆիցիտի սինդրոմ: Դա կարող է տղամարդկանց 2 տոկոսին սպառնալ: Այլ կերպ ասած, տարիների ընթացքում կանայք սկսում են ավելի բավարարված լինել այն դեպքում, երբ տղամարդկանց մոտ լրիվ հակառակ պատկերն է լինում: Ի դեպ, տղամարդիկ այդ հարցում իրենք իրենց են մեղադրում:

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ