06 Հուլիսի, Կիրակի, 2025
KFC

Հրատապ. Վթարի է ենթարկվել 43 համարի երթուղայինը. կան տուժածներ/ֆոտո/

Րոպեներ առաջ Երևանում վթարի է ենթարկվել 43 համարի  երթուղուն պատկանող ‘Գազել’ մակնիշի 04 41 Տ համարանիշի ավտոմեքենան: Սարալանջի ճանապարհից դեպի Տերյան փողոց ընթանալիս Ագրարային համալսարանի շենքի մոտ մեքենան կողաշրջվել է: Ինչպես դեպքի վայրից հաղորդում է Henaran.am-ի թղթակիցը, գազելը բախվել է ‘Պեժո’ մակնիշի 33 AR 340 համարանիշի մեքենային ու կողաշրջվել: Կան տուժածներ: 4 ուղևորի մարմնական վնասվածքներով տեղափոխել են հիվանդանոցներ:

Ժամանել են Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի աշխատակիցները, ԱԻՆ փրկարար ծառայության հատուկ փրկարարական ջոկատի 1-ին խումբը, ինչպես նաև հրշեջ փրկարարկան ջոկատի թիվ 8 աշխատակիցները:

 

 

 

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ