Հանցագործներին բռնելու են, տանեն ուր որ պետք է. դարձյալ Րաֆֆին ու Օսիպյանը
Ազատության հրապարակում ընթանում է «Նոր Հայաստանի» հանրահավաքը։ Այստեղ մի քանի տասնյակ ոստիկաններ կան։ Րաֆֆի Հովհաննիսյանը Վալերի Օսիպյանից հետաքրքրվեց` ինչու են այդքան շատ ոստիկաններ հավաքվել․ «Հարցնում եմ՝ ում եք պաշտպանելու։ Այսքան քանակությամբ ոստիկաններ ինչո՞ւ եք բերել»։
Ի պատասխան՝ Օսիպյանն ասաց` ժողովրդին են պաշտպանելու եւ հանցագործներին բռնելու են, տանեն ուր որ պետք է։ «Մենք օրենքի սահմաններում ենք գործելու, եւ խնդիր չի առաջանա»,- ասաց Րաֆֆի Հովհաննիսյանը։
«Դուք ստում եք, դուք հայերեն չեք հասկանում»,- ի պատասխան ասաց Օսիպյանն ու հեռացավ։