14 Սեպտեմբերի, Կիրակի, 2025
KFC

Բեգլարյանն էլ է ջանալու ընտրություններին

ՀՀ տրանսպորտի և կապի նախարար, Երեւանի նախկին քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը վստահ է, որ  նախագահական ընտրությունները լինելու են թափանցիկ: ՛՛Արդեն որպես կուսակցության անդամ եմ ասում, մենք ամեն ինչ անելու ենք, որ ընտրություններն անցնեն թափանցիկ, մասնակցությունը լինի բավականին շատ, ժողովուրդը կարողանա իր ընտրությունը կատարի՛՛,-այսօր լրագրողների հետ զրույցում ասաց նախարարը: 

Հարցին, թե համամիտ է այն տեսակետի հետ, որ ընտրությունները մրցակցային չեն, պատասխանեց. ՛՛Եթե ընտրություն է, արդեն մրցակցային է, միշտ յուրաքանչյուր ընտրություն մրցակցային է՝ անկախ նրանից, թե թեկնածուներն ովքեր են՛՛: Բեգլարյանը կարծում է, որ եթե չլինի մրցակցություն, չի լինի նաև ընտրություն:  

Henaran.am-ի հարցին, թե Բեգլարյանը կարծում է, որ գործող նախագահին արժանի մրցակից կա առաջադրված թեկնածուների մեջ, նախարարն արձագանքեց. ՛՛Ուրիշ հարց է, կա արժանի մրցակից, թե չէ, բայց յուրաքանչյուր ընտրություն մրցակցային է՛՛:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ