«Հարսիս փողն էլ ինձ տուր». երթուղայինի մեջ փող են բաժանել /ֆոտո/
«Ազատության» տեսախցիկը ֆիքսել է, թե ինչպես է ընտրատարածքներից մեկի մոտ կանգնած երթուղային տաքսու մեջ մի տղամարդ գումար բաժանում հավաքված մարդկանց:
Երբ լրագրողը մոտենում է տղամարդուն և հարցնում, թե վերջինս այդ 10-հազարանոցներն ի՞նչ է անում, տղամարդը պատասխանում է. «Էս մարդկանց փող եմ պարտք, պատքերս եմ տալիս»:
Զավեշտալին այն է, որ երբ հերթը հասնում է մի կնոջ, ով պետք է գումարը վերցնի, վերջինս ձայնում է. «Հարսիս փողն էլ ինձ տուր»: