30 Սեպտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Ընտրակաշառք տալու փաստով միայն մեկ քրգործ է հարուցվել

Քիչ առաջ ՀՀ գլխավոր դատախազության հետաքննության և նախաքննության օրինականության նկատմամբ հսկողության վարչության պետի տեղակալ Արմեն Մարուխյանը լրագրողներին փոխանցեց մինչև քվեարկության օրը, ինչպես նաև այդ պահի դրությամբ ստացված դիմումների, հաղորդումների և դրանց քննարկման արդյունքների վերաբերյալ տեղեկատվությունը:

Ըստ նրա` Գլխավոր դատախազությունը մինչև հանրաքվեն Լևոն Զուրաբյանի կողմից Գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանին հասցեագրված հաղորդման հիման վրա քրեական գործ է հարցուցվել` հանրաքվեի հանձնաժողովի անդամի լիազորությունների իրականացմանը նյութապես շահագրգռելով առերևույթ խոչընդոտելու հատկանիշներով, մեղադրյալը կալանավորվել է:

Հանրաքվեի մեկնարկից մինչև 13:00 ընկած ժամանակահատվածում ընտրական իրավունքների խախտումների վերաբերյալ ահազանգ գլխավոր դատախազություն դեռ չի ստացել, սակայն գլխավոր դատախազության կողմից այս պահին ուսումնասիրվում են ԶԼՄ-ներում տեղ գտած 10-ից ավելի հրապարակումներ:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ