21 Դեկտեմբերի, Saturday, 2024
KFC

«Առայժմ վարչապետը ես եմ». ո՞վ կփոխարինի Հովիկ Աբրահամյանին /վիդեո/

Վարչապետ, ՀՀԿ շտաբի պետ Հովիկ Աբրահամյանը քիչ առաջ քվեարկեց Երևանի Մեսրոպ մաշտոց համալսարանում տեղակայված 10/8 ընտրական տեղամասում: Լրագրողների հետ զրույցում վարչապետը ասաց` քվերակել է հանուն կայուն ապագայի և զարգացման:

«Ես համոզված եմ, որ օրը բարի է մեր ժողովրդի համար: Մենք ամեն ինչ արել ենք, որպեսզի հանրաքվեն անցնի ազատ ու թափանցիկ և հորդորել ենք, որ մեր թիմակիցները լինեն անաչառ: Մեր հորդորն է եղել՝ մեզ արջի ծառայություն չմատուցել: Դա մեզ համար շատ կարևոր է, և մեր ժողովուրդը կարող է որոշել՝ «այո» թե «ոչ»»,-նշեց վարչապետը:

Հովիկ Աբրահամյանը ասաց, որ առավոտյան 11-ի դրությամբ ինքը խախտումների մասին ահազանգ չի ստացել:

Վարչապետը փաստում է` Սահմանադրական բարեփոխումների հանրաքվեից հետո կսկսեն աշխատել Ռուսաստան-Թուրքիա հարաբերությունների սրացման դաշտում. «Արդեն մենք հավաքել ենք գործարարներին, մեր պատկան մարմիններին, որ քայլեր իրականացնեն հայկական արտադրանքը ռուսական շուկայում իրացնելու համար»:

Հարցին, թե Սահմանադրական փոփոխությունների նախագիծը անցնելուց հետո ո՞վ կլինի հաջորդ վարչապետը Հովիկ Աբրահամյանը կարճ պատասխանեց` «Առայժմ վարչապետը ես եմ»:

Մանրամասները՝ տեսանյութում:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ