7 մլն դոլար Նժդեհին. Չորրորդ ինքնիշխանություն
“Չորրորդ ինքնիշխանության” տեղեկություններով` ռեժիսոր Հրաչ Քեշիշյանի վերջերս նկարահանած Գարեգին Նժդեհի մասին պատմող գեղարվեստական ֆիլմի բյուջեն արժեցել է մոտ 7 միլիոն ԱՄՆ դոլար: Թերթը նշում է, որ ֆիլմի մասին բացասական քննարկումներ են սկսել տարբեր սոցիալական ցանցերում. հատկապես նշվում է այն հանգամանքը, որ Քեշիշյանն այն նկարահանել է երեք ամսում եւ, բացի դա, ֆիլմում գլխավոր հերոսի դերը ստանձնել է սերիալային մի դերասան, որը միշտ օլիգարխի եւ հանցագործի կերպար է էկրանավորել:
Թերթի տեղեկություններով` ֆիլմի համար գումար տրամադրողների ցանկում է Սյունիքի պղնձամոլիբդենային կոմբինատի սեփականատերերից Մաքսիմ Հակոբյանը, որը մի բանի միլիոն ԱՄՆ դոլար է տրամադրել Հրաչ Քեշիշյանին Նժդեհի մասին ֆիլմ նկարահանելու համար:
Ի դեպ` ահռելի մեծ գումարներ է ծախսվել ֆիլմի “ռասկրուտկայի” համար հատկապես Սփյառքում: Սփյուռքի հայաշատ վայրերում բազմաթիվ մեծադիր վահանակներ ու էկրաններ են տեղադրվել, որոնք իրազեկում են Քեշիշյանի հերթական “գլուխգործոցի” մասին: