12 Հունվարի, Կիրակի, 2025
KFC

Բացառում են տվյալների սխալ մուտքագրումը

Քվեարկությունից հետո ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը ստուգում է ընտրական տեղամասերում քվեարկության արդյունքների վերաբերյալ արձանագրությունները, ապա մուտքագրումը համակարգիչ իրականացնում է կենտրոնական ընտրական հանձնաժողովի աշխատակազմի աշխատակիցը «Ընտրություններ» ավտոմատացված համակարգի միջոցով: Այդ մասին լրագրողների հետ զրույցում ասաց ԿԸՀ աշխատակազմի տեղեկատվական տեխնոլոգիաների և տեղեկատվուևթյան վերլուծության վարչության պետ Ելենա Այվազյանը:

Վերջինս ԿԸՀ-ում ներկայացնում էր «Ընտրություններ» ավտոմատացված համակարգի հնարավորությունները և համակարգի գործառույթները: Նրա խոսքով` «Ընտրություններ» ավտոմատացված համակարգը չի թույլատրում քառանիշ թվերից մեծ թվերի մուտքագրում, համեմատում է տեղամասում քվեարկության արդյունքների արձանագրության ընտրողների հիմնական ցուցակի և լրացուցիչ ցուցակների ընտրողների թվերը լիազոր մարմնի տրամադրած թվերի հետ, ընտրողների ընդհանուր թիվը հանձնաժողովին հատկացված քվեաթերթիկների թվի հետ, հաշվարկում է ընտրողների ընդհանուր թիվը, համեմատում արձանագրված թվի հետ, թվաբանական սխալի դեպքում արձանագրում թվերի` համակարգի միջոցով ստացված գումարը:

«Մեխանիկական սխալ հայտնաբերելու դեպքում զգուշացնող ազդանշանի միջոցով հնարավորություն է տալիս մուտքագրողին մեկ անգամ ևս ստուգել մուտքագրած տվյալները: Համակարգը ներառում է տվյալների սխալ մուտքագրումից պաշտպանող ողջամիտ այլ երաշխիքներ»,- ասաց Այվազյանը:

KFC

Արխիվ

Հունվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ