27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Ո՞վ է կասկածվում Դեդ Հասանի սպանության մեջ

Ասլան Ուսոյանի` Դեդ Հասանի սպանության մեջ իրավապահները կասկածում են նրա հավանական հետնորդ Շաքրոյին, ինչպես նաեւ Ռովշանին, գրում է “Московский комсомолец”-ը:

Ուսոյանի համար մեկ եւ ամենաքինախնդիր թշնամին համարվում է կրիմինալ հեղինակություն Ռովշան Ջանիեւը` Ռովշան Լենկորանսկի մականունով: 2012-ի նոյեմբերին Հասանի եւ Ռովշանի միջեւ լուրջ կոնֆլիկտ էր ծագել: “Օրենքով գողերի” պաշտոնական հավաքի ժամանակ Ջանիեւը զրկվել էր “գողի կարգավիճակից”: Իրավապահների կարծիքով` հենց այդ պատճառով էլ նա շահագրգռված էր Դեդ Հասանի սպանությամբ: 

Նշվում է նաեւ Հասանի հավանական հետնորդի անունը: Դա նրա աջ ձեռքն է` “օրենքով գող” Շաքրոն: Բոլորովին վերջերս ԱՄՆ-ի պետդեպարտամենտը նրան ընդգրկել էր այն մարդկանց ցանկում, ում մուտքն ԱՄՆ-ի տարածք ցանկալի չէ:

Հիշեցնենք, որ Դեդ Հասանը սպանվել է նախօրեին` իր 76-ամյակից մեկ ու կես ամիս առաջ` Մոսկվայի Պովարսկի փողոցի վրա ռեստորան մտնելիս: Նրա թիկնապահներն իրենք են առաջին օգնություն ցուցաբերել հանցագործ հեղինակությանը, սակայն վերակենդանացման բաժանմունք տեղափոխելուց հետո Հասանը մահացել էր: Ի դեպ, փոխհրաձգության ընթացքում պատահականորեն վիրավորված Բիչկուրինա Մարիաննան ազգությամբ հայ է: Վերջին ժամանակներում նա ոչ միայն Հասանի անձնական սպասուհին էր, ով ծառայում էր նրան թե ռեստորանում, թե նրա գրասենյակում, որտեղ հանցագործ աշխարհի անդամների հանդիպումներն էին տեղի ունենում: Ըստ “SalamNews”-ի վերջերս Հասանը նրան նույնիսկ ավտոմեքենա է նվիրել: 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ