24 Սեպտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Քաղբանտարկյալները ուղերձով միացել են պայքարին

Քաղբանտարկյալների խնդիրը, կարծես թե, տեղ չի գտել հանրահավաքային օրակարգում: Հնչում են դիտարկումներ, որ ցանկացած նորմալ պայքար սկսվում է քաղբանտարկյալների խնդրի բարձրացումից: Այս հարցի շուրջ Henaran.am-ի թղթակիցը զրուցեց ԱԻՄ վարչության անդամ, ՀԽ պատգամավոր Գագիկ Սարուխանյանի հետ :

«Սկզբում,  հիմնական բուն իմաստի և նպատակների վրա է դրվում շեշտադրումը: Րաֆֆին ևս թռուցիկ անդրադարձավ քաղբանտարկյալներին: Հանրահավաքային այս պրոցեսը շուտ չի ավարտվի: Ընթացքում անպայման կանդրադառնանք քաղբանտարկյալների խնդրին»,-նշեց Սարուխանյանը:

Սարուխանյանը հիշեցրեց, որ Վոլոդյա Ավետիսյանը և Հայկ Կյուրեղյանը իրենց ուղերձը հղել են արդեն և հոգեպես ու բարոյապես միացել տարվող պայքարին:

«Այսօրվա հանրահավաքին էլ  երեք պաստառներ կպարզվեն, որտեղ կինեն Վոլոդյա Ավետիսյանի, Շանթ Հարությունյանի և Հայկ Կյուրեղյանի կոչերը: Մասնավորապես .«Ես պայքարում եմ քո ազատության համար, իսկ դու…» վերտառությամբ»,-նշեց Սարուխանյանը:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ