09 Մայիսի, Ուրբաթ, 2025
KFC

Մեծերի արձանները թանգարաններ տեղափոխողը մշակույթից հեռու մարդ է. Լևոն Իգիթյան

Երևանի ավագանու անդամ, ճարտարապետ Լևոն Իգիթյանը դեմ է, որ ‘Մեր մեծերը մեր կողքին’ ծրագրի շրջանակներում տեղադրված արձանները տեղափոխվեն տուն-թանգարաններ: ‘Եթե որևէ մեկը նման բան է ասել, որ այդ արձանները պետք է տեղափոխվեն թանգարաններ, նշանակում է, որ նա մշակույթից հեռու մարդ է, չի իմանում` արժեքը ինչ բան է’,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց Իգիթյանը: Այդ գաղափարի հեղինակն, ըստ Իգիթյանի, տեղյակ չէ նաև, թե ովքեր են հայ մեծերը, այլապես նա նման առաջարկ չէր անի:

Իգիթյանը պատմեց, որ Նյու-Յորքում հրաշալի մշակութային կառույց է տեղադրված, որը պատրաստված է անվադողերից: ‘Ես դրա մեջ արժեք տեսա, որովհետև հասկացա, որ արվեստագետ է այդ պատրաստել: Իսկ այստեղ ոչ մարդ կա, ոչ էլ այդ մարդու ինչ լինելը կա: Տիգրան Պետրոսյանը հանճարեղ մարդ է, Չարենցը հանճարեղ է: Ով որ ետ անում է, չի հիշում` ինչ էր այդ երևույթը, մենք դրանով էինք ապրում, իսկ հիմա Տիգրան Պետրոսյանը մի աղքատիկ արձան է դարձել’,-նկատեց ճարտարապետը:

Ինչ վերաբերում է արձանների որակին, ապա Իգիթյանի համար նշանակություն չունի, թե ինչից է այն պատրաստված: ‘Երբ արվեստի երևույթ է, անկախ նրանից բրոնզից է, թե գիպսից, կտանեմ թանգարանում կփայփայեմ, բայց շատ լավ է, որ դա բրոնզից չէ, որովհետև կրակն էինք ընկնելու’,-հավելեց նա:

 

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ