30 Սեպտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Ղարաբաղցի լինելու խնդիր չկա. Գ. Սահակյան /վիդեո/

ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը խորհուրդ է տալիս հարգել նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի հարցարույցում հնչեցրած մտքերը:

՛՛Նա տրամաբանորեն բացատրել է, թե ինչու չի մասնակցելու այս նախագահական ընտրություններին, կարելի է ուղիղ հասկանալ՛՛,-այսօր Ռոբերտ Քոչարյանի տված հարցազրույցի վերաբերյալ ասուլիսում ասաց Սահակյանը: Դիտարկմանը, որ շատերը դա ընդունել են՝ որպես նախագահական հաջորդ ընտրություններին մասնակցելու հայտ, Սահակյանն արձագանքեց, որ ցանկացած նախագահական ընտրություններից հետո նոր իրավիճակ է առաջանում և շատ դժվար է այս պահին ասել ու մտածել, թե հաջորդ ընտրություններում ինչ թեկնածուներ կլինեն: ՛՛Մարդիկ պիտի հասկանան, որ նոր թեկնածուներ կան, նոր սերունդ է գալիս, նրանց հետ պետք է հաշվի նստել՛՛,-կարծում է պատգամավորը:

Վերջինս ընդգծեց, որ գործող նախագահ Սերժ Սարգսյանին առաջադրել է ՀՀԿ-ը, նրան է  սատարել  նաև երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը:

Մեկնաբանելով Քոչարյանի՝ հարցազրույցում հնչեցրած ղարաբաղցի բառի իմաստը՝ Սահակյանն ասաց, որ ինքն էլ է ասում, գործող նախագահն էլ է հստակ ասել, որ մեր երկրում ղարաբաղցի, հայաստանցի լինելու խնդիր չկա:

՛՛Երկու ղարաբաղցիներ արտահայտությունը չեմ վերլուծել, չեմ էլ ուզում հասկանամ՛՛,-եզրափակեց նա: 

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ