22 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Նախկին ոստիկանապետին հրավիրում են դատարան. Ժամանակ

Մասամբ ՀՀ կառավարությանը պատկանող «Հայկական բերքի առաջմղման կենտրոն» ՓԲԸ-ն նոր պահանջ է ներկայացրել Երևանի նախկին ոստիկանապետ Ներսիկ Նազարյանի որդու հիմնադրած «Բիզնես լիդեր գրուպ» ընկերության դեմ, որի սնանկության գործով դատական նիստը նշանակվել է դեկտեմբերի 11-ին Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում։

Ընկերությունը նախկինում երեք բրենդներ էր ներառում՝ «Մոսկվիչկա» սուպերմարկետների ցանցը, «Վերանդա» ռեստորանային համալիրը եւ էքսկլյուզիվ ապրանքների ներմուծմամբ զբաղվող «Ֆուդ լիդեր» ընկերությունը: Սակայն հարց է, թե սնանկացման արդյունքում պարտատերերը կկարողանա՞ն հետ ստանալ իրենց պարտքը:

Թերթի տեղեկություններով՝ այս պահին միայն մեկ անշարժ գույք ունի իր հաշվին գրանցած, իսկ բրենդներից մեկն էլ՝ «Վերանդա» սրճարանը ձեռք է բերել տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը:

Մանրամասները` թերթի այսօրվա համարում

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ