23 Ապրիլի, Չորեքշաբթի, 2025
KFC

Արա Աբրահամյանի տակտիկան. Ժողովուրդ

Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանի կողմից Հայաստանում ծավալելիք քաղաքական գործունեության բնույթն արդեն սկսել է նշմարվել։ Թերթի տեղեկություններով նա իր կողմնակիցների հետ որոշել է դաշտում վարել «ագրեսիվ» մարտավարություն։ Սակայն նրանց թիրախում լինելու են ոչ թե իշխանությունները, այլ Աբրահամյան «փրկչի» կերպարը կասկածի տակ դնողները։

Նա արդեն իսկ հանձնարարել է ֆեյսբուքյան մեկնաբանություններ գրող «լաչառներ» հավաքել։ Ենթադրվում է, որ այդ թիմը պետք է հակազդի բոլոր նրանց, ովքեր կհամարձակվեն Աբրահամյանին պիտակավորել՝ասելով անգրագետ, Ռուսաստանի ծառա և այլն։

Նույն գործելաոճով ծրագրում են լռեցնել նաև այն լրագրողներին ու լրատվամիջոցներին, որոնք կհամարձակվեն քննադատել նորահայտ «փրկիչին»։ Թե ինչքանով կօգնեն լրատվական դաշտին ու անհատներին ուղղված հարձակումները՝ պիտակներից ազատվելու հարցում, դժվար է ասել:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ